Հունվարի 1-2-ը գրանցվել է 60 ՃՏՊ. մարմնական վնասվածք է ստացել 13 մարդ
ՀասարակությունՀունվարի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է 60 ճանապարհատրանսպորտային պատահար:
Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.«60 ճանապարհատրանսպորտային պատահարներից վեցը գրանցվել է ՀՀ մարզերում, որոնց հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 11 մարդ, մեկ ճանապարհատրանսպորտային պատահար էլ գրանցվել է Երևանում, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 2 մարդ»:
Նրա տեղեկացմամբ՝ 60 ճանապարհատրանսպորտային պատահարներից 53-ի դեպքում գրանցվել է նյութական վնաս, 7 պատահարի հետևանքով գրանցվել են մարմնական վնասվածքներ, մահվան դեպքեր չեն գրանցվել: