Ծաղկաձորում Toyota Land Cruiser Prado է այրվել՝ վերածվելով մոխրակույտի
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Toyota Land Cruiser Prado մակնիշի 11 ՍP 111 համարանիշի ավտոմեքենայում. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի և Ծաղկաձորի ՃՈ սպայական ջոկի ծառայողների հետ կանխել են կրակի տարածումը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Թե ինչն է եղել մեքենայում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։