Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիսն ու Ռոլանդն Ամանորը տանն են դիմավորել
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված եւ առ այսօր հոսպիտալում գտնվող Ավետիս Զարգարյանն ու Ռոլանդ Սահակյանն Ամանորը տանն են դիմավորել: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողների հարազատները հայտնեցին, որ տղաներն իրենց տանն ավելի լավ են զգում` հարազատներով ու ընկերներով շրջապատված:
Տոներից հետ զինծառայողները կրկին կվերադառնան հոսպիտալ` բուժումը շարունակելու:
Նրանք վիրավորվել էին Թալիշում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան: Միայն վերջերս է Ավետիսի ու Ռոլանդի վիճակը կայունացել: Նշենք, որ այժմ քննարկվում է հենց այս զինծառայողներին Կառավարության միջոցներով արտերկիր տեղափոխելու հարցը: