Վթար Սուրենավանում. Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին
ՀասարակությունՀունվարի 5-ին՝ ժամը 02.17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ «Ձկան» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 58-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 50 GG 515 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: