Ամանորի նախաշեմին վթարի ենթարկված երիտասարդը հիվանդանոցում մահացավ
ՀասարակությունՍյունիքի մարզում դեկտեմբերի 1-ին վթարի ենթարկված 22-ամյա Գառնիկ Էկտուբարյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 25-ամյա Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս գալու եւ ծառին բախվելու մասին, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 22-ամյա Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն:
Հունվարի 4-ին ժամը 04.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գ. Էկտուբարյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է: