Վախճանվել է հայտնի հնդիկ դերասան Օմ Պուրին
Հասարակություն67 տարեկանում սրտի կաթվածից վախճանվել է հայտնի հնդիկ դերասան Օմ Պուրին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «India TV»-ն:
Դերասանին մահացած են գտել Մումբայի իր տանը: Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին ցավակցություն է հայտնել դերասանի վախճանի կապակցությամբ:
Օմ Պուրին ծնվել է 1950 թվականին եւ ամբողջ կյանքը նվիրել է կինոյին: Նա բազմաթիվ պարգեւների է արժանացել, այդ թվում՝ Հնդկաստանի ազգային «Արծաթե ջրաշուշան» մրցանակի, Բրյուսելի միջազգային կինոփառատոնի «Բյուրեղյա աստղի»:
1984 թվականին Օմ Պուրին Կառլովի Վարիում անցկացված կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն տղամարդու դերի համար՝ «Կիսաճշմարտություն» ֆիլմում ոստիկանության տեսուչի դերակատարման համար: