Արցախի դիրքերում վիրավորված զինծառայողը մեկ շաբաթ անց դեռ գիտակցության չի եկել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր` հունվարի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Գարիկ Վարդանյանը հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: