«Սասնա ծռերի» անդամը վիրահատությունից հետո դեռ հենակներով է քայլում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, սակայն նա դեռ չի կարողանում առանց հենակների քայլել: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ օգոստոսին Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո իր պաշտպանյալի առողջական վիճակը համեմատաբար լավացել է, երբեմն սկսել է նույնիսկ առանց հենակների քայլել, բայց ընդամենը մի քանի քայլ:
«Շատ էական փոփոխություններ չկան վիճակում, բայց վիրահատությունից հետո մի քանի քայլ կարողանում է առանց հենակների անել: Բայց լիարժեք չի կարողանում քայլել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Նրա ոտքին տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: