«Բալդի»-ն հրդեհվել է
ՀասարակությունՀունվարի 8-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքում գտնվող «Բալդի» կոշիկի և աքսեսուարների խանութ-սրահի պահեստում այրվում է էլ. վահանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել՝ 15.40-ին: Պահեստում (40 քմ) այրվել են կոշիկներ և մալուխներ: