Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: