Տոնական օրերին Գյումրիում ցրտահարության կամ սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել
ՀասարակությունՏոնական օրերին Գյումրիում ցրտահարության կամ սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել: Գյումրու «Շտապ բուժօգնության» կայանը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, սակայն կանչերի թվի աճ չի նկատվել. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 9 ընկած հատվածում միջինը գրանցվել է 80-90 կանչ և միայն մեկ օր՝ 100 կանչ է արձանագրվել: Կանչերի հիմնական մասը հիպերտոնիկ կրիզներն են, սրտամկանի սուր ինֆարկտները, եղել են նաև վիրուսային ինֆեկցիաների դեպքեր՝ բարձր ջերմությամբ:
Նման դեպքերում՝ հատկապես փոքր երեխ աների, հիվադները տեղափոխվել են ստացիոնար:
Այս մասին տեղեկացրեց կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը: Շուրջօրյա նախատեսված 4 բրիգադի փոխարեն այդ օրերին աշխատել է 5 բրիգադ:
Խոսելով սննդային թունավորման դեպքերի բացակայության մասին՝ բուժքույրը նշեց, որ տարեցտարի այդ դեպքերի թիվը նվազել է, իսկ այս տարի ընդհանրապես նման բողոքով ահազանգ կայանը չի ստացել:
«Բնակչությունն արդեն տեղյակ է՝ սնունդը ինչպես պահել, ինչպես գործածել և, ամենակարևորը, քանի օրից հետո չօգտագործել»,-նշեց Հռիփսիմե Մելիքսեթյանը: Ալկոհոլային թունավորման դեպքեր ևս չեն գրանցվել: