Վանաձորում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել
ՀասարակությունՈստիկանության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 50 շենքի մոտ հայտնաբերվել և ժամը 17.35-ին բերման է ենթարկվել Կոլյա Ա.-ն, որը հունվարի 5-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: