Եթե Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի կառույցի ղեկավարը չէ, չի նշանակում, որ գործ չունի կուսակցությունում, Վ․Բաղդասարյան
ՀասարակությունԵթե Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարը չէ, չի նշանակում, որ Հանրապետական կուսակցությունում անելիք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Այդ մարդիկ իրենց անելիքն ունեն կուսակցությունում, նրանք բավականին լուրջ գործունեություն են ծավալել եւ պետք է ծավալեն կուսակցության համար»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Հայրենի կուսակցության օգտին Սյունիքի մարզում մշտապես բարձր տոկոսներ «խփած» Սուրիկ Խաչատրյանն անկախ մարզում իր ներկայիս զբաղեցրած դիրքից՝ նախկինի պես պետք է «երկարամյա» փորձը ծառայեցնի կուսակցությանը:
«Այդտեղ որեւէ խնդիր չկա, առողջական պատճառներով ներկայացրել է ազատման դիմում։ Եթե ՀՀԿ կառույցի ղեկավարը չէ, չի նշանակում, որ գործ չունեն, իրենք իրենց գործն ունեն կուսակցությունում։ Նա ՀՀԿ երկարամյա անդամ է»,-ընդգծեց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը դժվարացավ ասել՝ ՀՀԿ-ի այլ տարածքային կառույցների ղեկավարները կփոխվեն, թե ոչ։