Բաբաջանյան փողոցում գողությունը կատարած անձը բերման է ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնում հունվարի 7-ին հաղորդում էր ստացվել Բաբաջանյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ անձի կողմից քաղաքացու ձեռքի պայուսակը բացահայտ հափշտակելու մասին, որի մեջ եղել էին հագուստներ և անձնագիր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին պարզվել է, որ այդ կողոպուտը կատարել է մեկ այլ կողոպուտ կատարելու կասկածանքով հունվարի 12-ին բաժին բերման ենթարկված՝ 1991 թվականին ծնված Անդրանիկ Գ.-ն:
Պարզվել է նաև, որ Անդրանիկ Գ.-ն 2016 թվականի դեկտեմբերի 28-ին բացահայտ հափշտակել է 1956 թ. ծնված Հասմիկ Հ.-ի պայուսակը, որի մեջ եղել էր 50 հազար դրամ, բջջային հեռախոս, բնակարանի բանալիներ, անձրևանոց, անձնագիր, սոցիալական և զեղչի քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: