Երեւանում երիտասարդ վարորդը «ՎԱԶ 2107»-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ (ֆոտո)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Վազ 2107 մակնիշի 10 QO 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ մակնիշի 80 DT 033 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Շարունակությունը` այստեղ: