Հրշեջները մարել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 11.52-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել՝ 12.18-ին:
Այրվել է տան օդորակիչը և հյուրասենյակային գույքը՝ մասամբ: