Աշոտ Տիգրանյանը Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան է այցելել
ՀասարակությունՀովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարան հունվարի 19-ին այցելել էր թանգարանին խիստ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության հնարավոր հովանավոր, ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Տիգրանյանը տեղում զննել է Հայաստանի մշակույթի նախարարության մշակած նախագիծը:
Նախագծի համաձայն` նախատեսվում է թանգարանի մոտակայքում սանհանգույց, հուշանվերների փոքրիկ կրպակ, այցելուների համար կարճատև հանգստի գոտի կառուցել:
Թանգարանի մոտակայքում նաև փայտե կոճղերից Թումանյանի հերոսների քանդակներն են կերտվելու։