ԱԻՆ «911» ծառայությունն առաջիկայում տեխնոլոգիապես կհագեցվի
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն առաջիկայում տեխնիկապես եւ տեխնոլոգիապես կհագեցվի: Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ ժամանակակից համակարգի ներդրումը կբացառի հեռախոսազանգերի ձեռքով արձանագրումը: «Մենք կունենանք թվայնացման արդի համակարգ: Հուսով եմ, որ այն այս տարվա ընթացքում կավարտվի եւ կհանձնվի շահագործման»,-ասաց Խանգելդյանը՝ հավելելով, որ նման քայլով զգալի կկրճատվի ահազանգի արձանագրման տեւողությունը, եւ «911» ծառայությունը կգրանցի ավելի լուրջ նվաճումներ: