Երևանում բռնված գրպանահատը խոստովանել է գողությունը
ՀասարակությունՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 23-ին, ժամը 18.40-ին Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18.20-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտ թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1975 թ. ծնված Լուսինե Մ.-Õ « պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 17.300 դրամ, սոցիալական, բանկային և բոնուսային քարտեր:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն: