Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է թունաքիմիկատների խանութի պատին. նա տեղում մահացել է
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևան քաղաքի Սուվորովի փողոցի բնակիչ, 25-ամյա Սահակ Համբարձումյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում իր վարած BMW 320 մակնիշի 35 AG 699 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թունաքիմիկատների խանութի պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Շարունակությունը` այստեղ: