Աշտարակում, Աբովյանում և Արմավիրի մարզում մառախուղ է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին մերկասառույց է:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում մառախուղ է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Գորիս հատվածի 170-260-րդ կմ-երին և Քաջարան-Մեղրի հատվածի 327-370-րդ կմ-երին ձյան տեսքով տեղումներ են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: