Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


Ադրբեջանը տապալե՞լ է «Ղարաբաղ» օպերացիան. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը: Մամեդյարովի այցը Մոսկվա նախապես համաձայնեցված էր, քանի որ ավելի վաղ Մոսկվա էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նման կարգի «դիվանագիտական սերիալն» առանց լուրջ պատճառների չի լինում: Եվ ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ սեղանին դրված է քննարկման ենթակա նոր նախագիծ: Թերևս պատահական չէր, որ Մամեդյարովի այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետներից մեկը գրել էր, որ «նախապատրաստվում է նոր առաջարկների թեստավորում, որոնք կարող են կապված լինել ղարաբաղյան հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր մոտեցման շուրջ հետագա քայլերի հետ: …Ուստիև կողմերից մեկի հետ հանդիպումը պահանջել էր հանդիպում նաև մյուս կողմի հետ»:
Թե խոսքը ինչ նոր նախագծի մասին է, դժվար է ասել: Բայց այդ դիսկուրսում ուշագրավ էին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունները: Զինծառայողների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարեց. «ԼՂ հակամարտության լուծումը պարզ է: Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Երկրորդ` ԼՂ–ին անկախություն երբեք չի տրամադրվի»: Իր հերթին ՀՀ նախագահը հնչեցրեց իր «մոտեցումները». «Մեզ համար կարևոր է ԼՂ կարգավիճակի որոշումը, որպեսզի լինի այնպիսի կարգավիճակ, որը Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն կտա հավերժ ապրել իր հողի վրա»: Նա հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքների առաջին կետն ասում է` Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը: Այսինքն, մինչև չորոշվի ԼՂ կարգավիճակի հարցը, հարակից տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Այս առիթով նշենք, որ նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներն ընթացել են կետերի կատարման հերթականության շուրջ:
Ս. Տարասովը չի բացառում, որ Մոսկվան Բաքվին ու Երևանին առաջարկել է անցկացնել համաժամանակյա գործողություններ, որոնք նախատեսվել են Մադրիդյան սկզբունքներով` որոշ շրջանների վերադարձ` ԼՂ կարգավիճակի դիմաց: Որպես միջանկյալ որոշում նախատեսվել է Վիեննայի և Սանկտ–Պետերբուրգի պայմանավորվածությունների իրավաբանական ձևակերպումը: Հենց այդ հարցերը կարող էին դառնալ բանակցությունների առարկա Ալիև–Սարգսյան գագաթաժողովներում: Բայց հիմա ակնհայտ է, որ «պլան–նախագիծը» հեռու է իրականացումից: «Ղարաբաղ» օպերացիան տապալվել է: Ի՞նչ կլինի հետո:
Ըստ Տարասովի` Բաքուն մի կողմից փորձում է առավելագույնս ինտեգրվել Մոսկվա–Անկարա դաշինքին, որը ձևավորվել է սիրիական ուղղությամբ, որպեսզի այդ ձևաչափում խաղարկի ղարաբաղյան հարցը, մյուս կողմից՝ ցանկանում է փորձարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի դիրքերը: Մի բան է, եթե Վաշինգտոնը Իրանը դիտարկի որպես Մերձավոր Արևելքում գրոհի թիրախ և սկսի մեծացնել իր քաղաքական, հնարավոր է, նաև ռազմական ներկայությունը Ադրբեջանում` ի հակակշիռ ՀԱՊԿ–ի, որի անդամ է Հայաստանը: Մեկ այլ բան է բախվել հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքերի ամրապնդման հեռանկարին: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի Հայաստանին «դուրս մղել» Իրանի հետ հարաբերություններից, դառնալ գլխավոր «կամուրջ» Մոսկվայի ու Թեհրանի միջև` պահպանելով, սակայն, Անկարայի հետ ռազմավարական դաշնակցությունը: Չի կարելի բացառել նաև այն, որ ի հեճուկս իր հայտարարությունների Վաշինգտոնը կկարգավորի հարաբերություններն Իրանի հետ, որպեսզի Անկարայի հետ միասին Սիրիայում Մոսկվային «պատին դեմ տա»: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ինչ էլ լինի, Մոսկվան կսկսի ավելի հստակ կողմնորոշվել Անդրկովկասում իր առաջնահերթությունների հարցում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Քարը քարին չեն թողնի. «Փաստ»«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ