«Հարավային Օսիան կարող է լինել Վերին Լարսին այլընտրանք». արդյունաբերողների և գործարարների միության նախագահ
ՀասարակությունԱյսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ փնտրելու հարցին, նշեց. «Կառավարության օրակարգում մշտապես կա ՌԴ, ԵԱՏՄ-ի հետ կապող այս միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու խնդիրը: Իմ կարծիքով, այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիան: Այլընտրանք է նաև Վրաստանի կառավարության կողմից արդեն հաստատված ծրագիրը՝ թունելներ և կամուրջներ կառուցելու վերաբերյալ»: Ղազարյանը նշեց, որ հարցը մշտապես քննարկիվում է, քանի որ ապրանքաշրջանառությունը գնալով աճում է:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է Վրաստան-Հարավային Օսիա- Ռուսաստան ճանապարհի հարցը, Ղազարյանը պատասխանեց. «Միգուցե, պատկան մարմիններին հարցրեք»:
Հիշեցնենք, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նշում էր, որ քննարկվում է Վրաստան-Հարավային Օսիա- Ռուսաստան ճանապարհի հարցը: