ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարից տուժածներից երկուսը վիրահատվել են
ՀասարակությունՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Ըստ նրա՝ տուժածներից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. - աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. - աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։
Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։