Ավտոբուսում երկու դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 26-ին Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:
Արմեն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը նշված դրամապանակները գողացել է թիվ 46 երթուղու ավտոբուսի ուղևորուհիներից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձանցից մեկը 1988 թ. ծնված Ալինա Ս.-ն է: