Արցախի նախագահը մասնակցել է «Կյանք ու կռիվ-2» ֆիլմի շնորհանդեսին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 27-ին, Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է «Կյանք ու կռիվ – 2» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: