ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է Տավուշում Ադրբեջանի դիվերսիային փորձը կանխելիս զոհված զինծառայողներին
ՀասարակությունՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով, շարքայիններ Էրիկ Աբովյանը և Էդգար Նարայանը՝ «Մարտական ծառայության» մեդալով:
Զոհված զինծառայողների պարգևները ՀՀ նախագահից ստացան նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը: