Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Դավիթ Հարությունյանը պատասխանել է խորհրդարանական ընտրությունների օրվա հետ կապված Էլինար Վարդանյանի բաց նամակին

 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի՝ Հանրապետության Նախագահին ուղղված բաց նամակին:   

Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը պետք է անցկացվի 2017 թվականի ապրիլի 2-ին:  Արմենպրեսին տրամադրված Հարությունյանի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2017թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին և սահմանադրական օրենքներին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում):

Այս իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:

Անդրադառնամ նաև մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017 թվականի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005 թվականի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել:

Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության:

Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների վրա.

Ի տարբերություն 1995 և 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝

ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը,

բ.  ընտրության և քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաև տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները,

գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձևավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձևավորման հնարավորություն,

դ. կայուն խորհրդարանական մեծամասնության և կոալիցիայի չձևավորման պարագայում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:

Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, և ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում:

Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության և սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարևորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին և սկզբունքներին:

Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը և 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը:

Հետևաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ Ազգային  ժողովի ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը և խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»:

 

Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում