Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով իր ելույթում նշել անդրադարձել է Ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ ապրիլի բացահայտումը հայ զինվորն ու հրամանատարն են եղել։
«Քառորդ դարի ընթացքում վիթխարի ճանապարհ է անցել Հայոց բանակը: Այս տարիների ընթացքում ձևավորվեց նոր սերունդ»,-ասել է նա։