Որոշ ավտոճանապարհներ փակ են
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Ճամբարակի, Մեղրու եւ Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են:
Էջմիածնի, Աշտարակի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է:
Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: