Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
ՀասարակությունՈստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:
Պետրոսյանի փոխարեն Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը:
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը երկրորդ անգամ է ազատվում Արթիկի ոստիկանապետի պաշտոնից: 2015թ.-ին նա ազատվել էր աշխատանքից եւ նշանակվել ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժնի պետ, սակայն ամիսներ անց կրկին վերադարձել էր Արթիկ: