Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մոզ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 19 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 29 UL8 45 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 30-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գավառ-Սեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 34 RZ 268 պ/հ (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենան։