Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Opel-ը հայտնվել է Դեբեդ գետում. վիրավորին գետից դուրս է բերել ՃՈ աշխատակիցը, իսկ մահացածին ու ավտոմեքենան՝ տեղի փրկարարները
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով գետից դուրս բերեցին Opel Astra մակնիշի 35 CA 917 համարանիշի ավտոմեքենան, որից միջից էլ դուրս բերեցին երիտասարդ տղայի դի։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Շարունակությունը` այստեղ: