Երեխային պահելուց չարամտորեն խուսափողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հասարակություն«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թվականին ծնված Պարգև Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2013 թվականի նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: