«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Հասարակություն«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ այլ աշխատանքի առաջարկություն ստանալու կապակցությամբ:
Այս մասին Նելսոն Զուլոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` այլ աշխատանքի առաջարկություն ստանալու կապակցությամբ։ Կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել Առողջապահական ԾԻԳ-ի իմ բոլոր գործընկերներին` պատասխանատու և հետևողական աշխատանքի, նորովի մոտեցումների և մարդկային ջերմ հարաբերությունների համար։ Հատուկ շնորհակալություն միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի առողջապահական թիմին՝ համատեղ արդյունավետ և կառուցողական համագործակցության համար: Հաջողություն եմ մաղթում Առողջապահական ԾԻԳ-ի ապագա տնօրենին ու ինձ համար ավելի քան հարազատ դարձած հիմնարկի ողջ աշխատակազմին»,- գրել է նա։