Վաթսունմեկամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
ՀասարակությունՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1956 թվականին ծնված Սուսաննա Խոջալյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, հունվարի 30-ի առավոտյան նա դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Կնոջ հագին եղել է սև տաբատ, մանուշակագույն հողաթափեր և մուգ կապույտ վերնազգեստ:
Սուսաննա Խոջալյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02 կամ 35-02-02 հեռախոսահամարներով: