Փրկարարները ՀՀ տարբեր շրջաններում ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 30-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 28-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Ford Explorer» մակնիշի 35 QZ 997 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 30-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ռադիո» ՓԲԸ-ի մոտակայքում ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս «Գավառի» ՃՇՇ-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Նորատուս գյուղից դեպի «Ռադիո» ՓԲԸ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Գավառի» ՃՇՇ-ի ուղեհարթիչ (գրեյդեր) ավտոմեքենան:
Հունվարի 30-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյին» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ-39 ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Hyundai Passport» մակնիշի 24 SO 669 պետհամարանիշով
Հունվարի 30-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ցունամի» կոչվող լողափի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Դրախտ» հանգտյան գոտուն հարակից ափամերձ տարածքում արգելափակումից դուրս են բերել «Opel Frontera» մակնիշի 34 PC 668 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մոզ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 19 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Opel vectra» մակնիշի 29 UL8 45 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 30-ին, ժամը 03.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ֆորդ» մակնիշի 172 LL 64 պ/հ (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 30-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գավառ-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 34 RZ 268 պ/հ (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենան։