ՀՀ ՄԻՊ-ը և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչությունը նախատեսում են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը
ՀասարակությունՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցչությունը նախատեսում են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 30-ին աշխատանքային հանդ իպում է ունեցել «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի եւ Սամվել Զաքարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ Ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ աշխատանքներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի երեխաների իրավունքներին նվիրված էջը կատարելագործելու, երեխաների համար մատչելի եղանակով համացանցից անվտանգ օգտվելու կանոններ մշակելու և երեխաների իրավունքների վերաբերյալ տեղեկավական նյութեր պատրաստելու ուղղությամբ:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացվածության ապահովման համար»: