Կայացավ Էջմիածնում ՏԻՄ ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպի առաջին դատական նիստը
ՀասարակությունԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Էջմիածնում կրակոցների և առևանգման գործով առաջին նիստը:
Դատական նիստին ներկա էին 3 ամբաստանյալները՝ Կարեն Արմենակյանը, Արամ Գրիգորյանը, Արսեն Կարապետյանը։ Դատական հաջորդ նիստի օրը դեռ չի հայտարարվել, կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի: