Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Նշված օրերին լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը:
Փետրվարի 2-ի ցերեկը, ինչպես նաև փետրվարի 3-5-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Փետրվարի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 3-ին, 4-ին, 5-ին մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի -23…-25 աստիճանի սահմաններում:
