Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպանին
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի իր նստավայրում ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպան Մարտին Հութին: Այս մասին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքի և մասնավորապես Լիբանանի իրադրությունը: Դեսպանը հետաքրքրվել է Դամասկոս և Հալեպ Նորին Սրբության կատարած այցերից:
Դեսպան Հութը Գերմանիայի արտգործնախարարի կողմից նամակ է հանձնել կաթողիկոսին, որով Արամ Ա վեհափառը հրավիրվել է մասնակցելու միջազգային համագումարի: