Մեկ օրում բացահայտվել է գողության 12 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 եւ թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, յուրացման 6, հարկերից խուսափելու 4, խուլիգանության 2 եւ ապօրինի ծառահատման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: