ՀՀ պաշտպանության նախարարն Թեհրանում այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 31-ին Թեհրանում այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամ Խոմեյնիի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության Հոգևոր առաջնորդի հիշատակին: