Սպիտակում շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել է ընտանիքի 4 անդամ
ՀասարակությունՀիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ընտանիքի 4 անդամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 30-ին, իրենց տանը գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: