Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՓրկարարական ծառայություն փետրվարի 1-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում, ներսում մնացած մեծահասակ կինն օգնության է կանչում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել 1936 թվականին ծնված քաղաքացուն, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.50-ին:
Այրվել է հյուրասենյակը մասամբ՝ մոտ 20 քմ, 2 դուռ և 1 պահարան: