Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Ո՞վ է մեղավոր. զինգրքույկներում նշումների առեղծվածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը դեռ չի մարսել հազար դրամի տխրահռչակ նախագիծը, ու նորից առաջ են գալիս բարդություններ։ Այսպես, հազար դրամների հետ կապված ամբողջական հակադրությունը կայանում էր երեք հիմնական դրույթների մեջ։ Ձեր թալանածը հետ վերադարձրեք և դրա կարիքը չի լինի, երկրորդ՝ օրենքի ընդունումը մեզ ծիծաղի առարկա կդարձնի ամբողջ աշխարհում, և երրորդ՝ անգամ օրենքի ընդունման պարագայում, հասարակությունը չի վստահում իշխանությանը և համոզված չէ, որ այդ գումարը կծառայի իրական նպատակներին։ 
Կարծես թե այդ օրենքին ընդդիմացողներն արդեն իսկ իրավացի են։ Գոնե երկու մասով, դե իհարկե, առաջին մասով չէին էլ կարող իրավացի լինել, քանի որ իշխանական կլանը չի էլ պատրաստվում որևէ դրամ հետ վերադարձնել իր թալանածից։ 
Սրան զուգահեռ, արդեն լուրեր են շրջանառվում, որ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների զինվորական գրքույկներում որևէ նշում չի արվում այն մասին, որ նա մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ 
Ավելին, արված նշումներն էլ ջնջվում են սպիտակ մածուկով։ Սա արդեն փաստ է։ Եվ փաստ է այնքանով, որ անգամ ՊՆ–ն չի հերքում այս լուրերի իսկությունը։ Բայց մյուս կողմից մենք բախվում ենք մի իրականության հետ, երբ կարծիք է ձևավորվում, որ մեր պաշտպանության ոլորտը ղեկավարում են որոշակի կարիքով անձինք։ Պաշտպանության նախարարությունը, կենցաղային բարբառաբանությամբ ասած ՝ իր վրայից թեման գցում է ԼՂ պաշտպանության բանակի վրա, իսկ այստեղ, կա մի անձնավորություն, որն արդեն անտանելի է դառնում։ Խոսքը ՊԲ խոսնակ՝ Սենոր Հասրաթյանի մասին է։ Սույն սենյորը, ոչ միայն չի կարողանում հայերեն հոդաբաշխ նախադասություններով բացատրել, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, սրան գումարում է նաև բումերանգի էֆեկտը և այն ուղղորդում Հայաստանի ՊՆ–ի վրա։ 


Անկեղծ ասած, սույն հարցի պատասխանը պետք է տա հենց Հայաստանի ՊՆ–ն։ Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է։ Նախ, մասնակից զինվորները, զորացրվելուց հետո պետք է ստանային որոշակի արտոնություններ, այդ թվում ուսման վարձի զեղչեր։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ֆինանսավորի հայաստանյան կողմը Հայաստանի բյուջեից։ Խոսքը մեծապես վերաբերում է ուսման վարձերին, բայց միայն այդ խնդիրը չէ։ Երկրորդ, ԼՂ–ն չունի որևէ միջազգային ճանաչում և իրավական կարգավիճակ։ Հայաստանը, ճանաչելով ԼՂ ինքնորոշման իրավունքը, գոնե ձևականորեն չի ճանաչում ԼՂ հանրապետությունը։ Այստեղ չենք ուզենա շոշափել մի այնպիսի թեմա, ինչպիսին է Հայաստանի կողմից զինվորականների ներառվածությունը ԼՂ ՊԲ–ում։ Խնդիրն այլ է, եթե անգամ, եղբայրակից հատվածը չի ճանաչել պետականություն, այսինքն գործ ունենք ֆորմալ առումով գոյություն չունեցող իրավական սուբյեկտի հետ, էլ ինչպե՞ս է ՀՀ ՊՆ–ն կամ ՀՀ ԿԳ–ն իրավական հիմք վերցնում այդ ֆորմալ գոյություն չունեցող մարմնի գրառումը։ 


Խոսքն այստեղ վերաբերում է ԼՂ ՊԲ–ի համատասխան զորամասերի գրառումներին։ Սա հարցի իրավական կողմը։ 


Այժմ գանք բարոյականին։ Երբ խոսվում է ազգի, բանակի, հայրենասիրության ու մյուս հանգամանքների մասին, այդ նույն պարոնները, միմյանց հերթ չտալով կուրծք են ծեծում, երբեք բանակում ծառայած չլինելով մեդալներ են ստանում ու փորձում են կողքինին գերազանցել հայրենասիրության հարցում։ Մենք իհարկե գիտենք, որ այդ ամենը շարքային պոպուլիզմ և դասական կեղծիք է։ Երբեք նրանց ոչ ոք չի հավատում և չի վստահում։ Բայց ստորության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ չեն կամենում իր կյանքը վտանգած երիտասարդին մեկ քայլ ընդառաջ գնալ։ Ինչ–որ լավ բան անել, որն իրենց գրպանից չեն անում։ Ավելին՝ ընդամենը պետք է կատարեն օրենքով սահմանված գործառույթը։ Եվ դա այն երիտասարդին, ով խրամատում արյուն և քրտինք էր թափում, իսկ իրենք այստեղ, բյուջեի փորն էին թափում։ Մյուս կողմից, երբ նայում ես դեպքերի հաջորդականությանը, ապա ակնհայտ է դառնում, որ ոչինչ պետք չէ ակնկալել մի հրամկազմից, որի որոշ անդամներ, անգամ պատրաստ են զինվորի ձեռքից վերցնել տուն վերադառնալու 4000 դրամը։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր Կամենդատյան