Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի զինծառայողների «Էքստրեմալ» վարման պարապմունքները
Հասարակություն Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի ավելի քան 500 վարորդների եւ մեխանիկ- վարորդների «Էքստրեմալ» վարման պարապմունքերը «Կամխուտ» զորավարժարանում:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, քարշակների, «Ինֆաունա» արդի համալիրների, ՌԽՄ-6 վեցերորդ սերնդի հետախուզական քիմիական ավտոմեքենաների, «Ս-300Վ» զենիթային հրթիռային համալիրների, ՈւաԶ ավտոմոբիլների, «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ եւ տարբեր վերափոխակների Ուրալ ավտոմոբիլների, «Տիգր» զրահապատ ավտոմոբիլների վարորդների եւ մեխանիկ-վարորդների պարապմունքները տեղի են ունենում ավտոարշավարանում եւ տանկարշավարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա լեռնային ձմեռային պայմաններում:
«Մարտական ավտոմեքենաների վարման պարապմունքներում վարորդները եւ մեխանիկ-վարորդները յուրացնում են մանեւրման, մեծ զառիթափության վերելքներով եւ զառիվայրերով տարբեր բարդության շրջադարձերով լեռնային ճանապարհների օձագալարքներով նվազագույն թույլատրելի արագություններով երթուղու անցման հնարքներն՝ առատ ձյան ծածկույթի եւ մերկասառույցի պայմաններում»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նաեւ ավելի քան 100 սանտիմետր բարձրությամբ ձնածածկույթի, Ցելսիուսի 20 աստիճանից ցածր ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների պայմաններում նորակոչիկները սովորում են հաղթահարել հեղեղատները, արհեստական եւ բնական խոչընդոտները, սառցակալած գրունտի հատվածները՝ ինքնադուրսքաշման նախատեսված միջոցների օգտագործմամբ: