ԵՄ-ի հետ կայուն համագործակցությունը միտում ունի ապագայում առավել սերտանալու և զարգանալու. Արփինե Հովհաննիսյան
ՀասարակությունԵվրոպական միության հետ համագործակցության ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային:
Փետրվարի 2-ին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ հիմնանորոգված՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում ցուցատախտակի բացման արարողության ժամանակ:
Արփինե Հովհաննիսյանը ՀՀ կառավարության և իր անունից խորին շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին սերտ համագործակցության համար և ընդգծեց, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են ու համակարգային:
Նախարարն արձանագրեց, որ Եվրոպական միության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային:
«Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզդանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների՝ թե արդարադատության համակարգում, ևթե մեր քաղաքացիների կյանքում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սե րտանալու և զարգանալու միտում ունի:
Ցուցատախտակի պաշտոնական բացումից հետո ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եվրոպական կառույցի գործընկերների հետ շրջայց կատարեց դատարանի շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և պայմաններին: