Երեւանի կենտրոնի շենքերից մեկի բակի փոսում տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԵրեւանի Տիգրան Մեծի պողոտայում փետրվարի 2-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Այսօր՝ փետրվարի 3-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանություն ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բակի փոսում տղամարդու դի կա:
Մահացած հայտնաբերված տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ, նախնական տվյալներով, նա անօթեւան է:
Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: