Լուկաշենկոն չի հետևի Լապշինին չարտահանձնելու միջազգային հորդորին
ՀասարակությունԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին, չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին: Լուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս հայտարարությամբ Լուկաշենկոն հանդես է եկել փետրվարի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպիսի՞ հիմքեր ունենք Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան: